Մեքսիկայում տեղի է ունեցել երկրաշարժ
Մեքսիկայում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ երկրաշարժը եղել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ և զգացվել է երկրի մայրաքաղաքում:
Ինչպես հայտնում է աղբյուրը, ստորգետնյա ցնցումները եղել են Գերրերո նահանգի արևմտյան մասերում և գտնվել 39 կմ խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին չի փոխանցվում: