Լրագրողների միությունը խնդրել է պատժել Ժիրինովսկուն
Մոսկվայի լրագրողների միությունը բաց նամակով դիմել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին և Դումայի հանձնաժողովի Խորհրդարանական էթիկայի նախագահ Ալեքսանդր Դեգտյարևին` խնդրելով նրանց պատժել Ժիրինովսկու գործողությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նրանց բողոքը կապված է այն փաստի հետ, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ուրբաթ օրը` Պետդումայի լիագումար նիստի ժամանակ, սկանդալ է բարձրացրել՝ վիրավորելով հղի լրագրողին:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս ուղղափառ եկեղեցին կարծում է, որ Ժիրինովսկին պետք է ապաշխարհի: