Ֆեյսբուքը երեկ: 18.04.2014. Է Հետո՞...
Երեկ նորանշանակ վարչապետը հայտարարություն էր տարածել, որ կուտակայինի տույժերը չեն հաշվարկելու, որը գործնականում կասեցնում է պարտադիր կոչվածը: Դ!եմ եմ -ի մասնակիցներ հանրահավաք անցկացրեցին , որի ընթացքում Հովիկ Աբրահամյանը մոտեցավ նրանց ու խորհուրդ տվեց, որ համագործակցեն կառավարության հետ, կարծես թե կոնսենսուսի են գալիս:
Ժիրինովսկին կորցրել է իրեն: Երեկ թաթերական ներկայացում էր ցուցադրում ու վիրավորում էր հղի կնոջը: Այ ստեղ Պուտինը մի հատ շատ արագ պետք է սաստի սրա կամայականությունները ու թույլ չտա, որ Ժիրինովսկին աջ ձախ պախարակի Ռուսաստանին:
Անի Զախարյանը երեկ ջղայանացել էր ու հաթաթա էր տալիս Արթուր Բաղդասարանին: Բա Արթուր ջան հերթը քեզ էլ հասավ դե կարում ես փրկվի: Ստեղ ոչ կոալիցիա մտնելը կօգնի, ոչ էլ՝ դրանից դուրս գալը: Անիից փրկվել կօգնի Լուսինը:
Երեկ մահացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը: Նրա մահով ավարտվեց հրաշալի գրողների ժամանակաշրջանը: Գաբրիել Մարկեսին կորցրեց ոչ միայն Կոլումբիան այլ ամբողջ աշխարհը:
Երեկ Նաիրա Զոհրաբյանի դեմ ստորագրահավաք են սկսել աղանդավորները: Հերիք չի իրանց տեղը չեն գտնում այս կյանքւմ այդ քայքայիչ պաշտամունքների ներկայացուցիչները մի հատ էլ բողոքի ձայն են բարձրացնում: Այս հարցով ես միանշանակ ամբողջովին կողմնակից եմ Նաիրա Զոհրաբյանին:
Էդգար Խաչատրյան, Ֆեյսբուք: