ԱՄՆ-ում Boeing 737-ը արտակարգ վայրէջք է կատարել՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
ԱՄՆ-ում Boeing 737-ը արտակարգ վայրէջք է կատարել՝ պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Փոխանցվում է, որ Delta Airlines ընկերության ինքնաթիռը Դենվերից թռչում էր Դեթրոյթ: Սակայն անձնակազմի անդամն ինքնաթիռում գտել է գրություն, որում նախազգուշացվում էր պայթյունի մասին: Ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Դենվերի օդանավակայան:
Վայրէջքից հետո ինքնաթիռը տեղափոխել են օդանավակայանի առանձին հատված, որտեղից էլ բոլոր 151 ուղևորները և անձնակազմի 6 անդամները տարհանվել են: Ոստիկանության աշխատողները իքնաթիռի ուղևորներին և անձանականզմին թույլ չէին տվել ինքնաթիռի միջից հանել իրենց ձեռքի բեռը:
Այժմ դեպքի վայրում աշխատում են հատուկ ջոկատայինները: