Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի ՕԵԿ-ական տնօրենը դեռ չի որոշել կուսակցությունից դուրս գալու մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը, որն ՕԵԿ ներկայացուցիչն է և ՕԵԿ-ի միջոցով է հայտնվել այս պաշտոնին, դեռ չի որոշել կուսակցությունից դուրս գալու մասին։
Նշենք, որ նա և էլի ուրիշներ այս կուսակցությունում, ապա և նրա համամասնական ցուցակում հայտնվեցին պատգամավորական ընտրությունների շեմին և հույս ունեին, որ անպայման մտնելու են խորհրդարան։ Եվ երբ դա չստացվեց, Արթուր Բաղդասարյանը լծվեց ՕԵԿ-ում հայտնված երիտասարդների համար աշխատատեղ ճարելու գործին։ Դավիթ Կարապետյանին տեղավորեց սփյուռքի փոխնախարար, իսկ Նելսոն Զուլոյանին՝ առողջապահության նախարարության ԾԻԳ-ում»,-գրում է «Հրապարակ» թերթը։
Առավել մանրամասն`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում։