ՃՏՊ Գորիս քաղաքում. ավտովթարի արդյունքում հրդեհ է բռնվել
Ապրիլի 19-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 33 UV 528 և «ՎԱԶ-2106» մակնիշի 52 ԼՕ 511 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՃՏՊ-ի արդյունքում տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Հրդեհը մարվել է ժամը 00.22-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը:
Կա երկու տուժած:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1988 թ. ծնված Վ. Ղ.-ին և ուղևոր Ա. Հ.-ին տեղափոխել են Գորիսի ԲԿ: