ՃՏՊ Նուբարաշեն փողոցում
Ապրիլի 18-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն 9-րդ փողոցի վերջնամասում տեղի ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Պորշ կայեն» մակնիշի 88 AV 868 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: