Մոսկվայի «Կիևյան» կայարանում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ է եղել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ահազանգ էր ստացվել, որ Մոսկվայի «Կիևյան» կայարանում ռումբ տեղադրված լինելու մասին:
Մանրամասն ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել: Ոչ մի ռումբ կայարանում չի հայտնաբերվել:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով РИА «Новости»-ին և ՌԴ ՆԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Աշխատանքներ են տարվում նաև զանգող տղամարդու ինքնությունը պարզելու նպատակով:Նշենք, որ տարհանվել էր մոտ 60 մարդ: