Քաղցրաշեն գյուղից բերման է ենթարկվել Յարոսլավլի իրավապահների կողմից հետախուզվողը
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ' Քաղցրաշեն գյուղից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Թենգիզ Խ.-ն, որը 2014 թ. հունվարի 31-ից ՌԴ Յարոսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով: