Սերգեյ Լավրովը և Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Լավրովը Քերրի ուշադրության է հրավիրել այն հարցը, որ համաձայն Ժնևի համաձայնագրի` Ուկրաինան պետք է հրաժարվի բռնություն գործադրել:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Քաղաքական գործիչների միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն սպառնացել էր սկսել կոնկրետ գործողություններ, եթե երկրի արևելյան հատվածում իրավիճակը լարվի: