ՌԴ-ի նկատմամբ կկիրառվեն սանկցիաներ, որոնք կշոշափեն տնտեսության ամենանուրբ կողմերը
ԱՄՆ-ը նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռեյսը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանին սպասվում են խստացված սանկցիաներ, եթե չկատարվեն Ժնևում կայացրած համաձայնության դրույթները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին:
«Սանկցիները կշոշափեն Ռուսաստանի տնտեսության ամենանուրբ կողմերը: Վաշինգտոնն ամենանայն ուշադրությամբ կհետևի, որպեսզի Ռուսաստանն իրականացնի իր առաջ դրած պարտավորությունները»,- ասել է Սյուզան Ռեյսը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն իր գնահատականը ևս տվել էր ԱՄՆ-ի դիրքորոշմանը Ժնևում և նշել, որ ամերիկացի քաղաքական գործիչները պարզապես ուլտիմատում էին ներկայացնում ՌԴ-ին: