Սլավյանսկի քաղաքապետը վայր է դրել իր լիազորությունները
Սլավյանսկի քաղաքապետ Նելյա Շտեպան վայր է դրել իր լիազորությունները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով «Украинская правда»-ին:
«Նա լավ վիճակում է, պարզապես երեկ ունեցել է մի փոքր սթրես և իրենց մի փոքր վատ է զգում: Նա իր լիազորությունները վայր դնելու դիմում է գրել»,- հայտարարել է ֆեդերալիզացիայի կողմնակիցներից Վասիլի Պոնոմարյովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սլավյանսկը կմասնակցի մայիսի 11-ին կայանալիք ռեֆերենդումին:Նշենք, որ վերջին ժամանակներս քաղաքապետի անվան հետ բավականին հակասական տեղեկատվություն էր տարածվում:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: