Ռուս ուղղափառ եկեղեցին կարծում է, որ Ժիրինովսկին պետք է ապաշխարհի
Ռուս ուղղափառ եկեղեցին կարծում է, որ Վլադիմիր Ժիրինովսկին, ով ուրբաթ օրը սկանդալ էր սարքել խորհրդարանում և վիրավորել հղի լրագրողին, պետք է ապաշխարհի:Վերջինս Խորհրդարանում սկսել էր բղավել «Քրիստոսը հարություն առավ»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ եկեղեցու սպասավորի` չի կարելի բարկության պահին տալ Աստծո անունը: Նրա խոսքով` Ժիրինովսկին հիմար մարդ չէ և կգիտակցի իր սխալը, կհասկանա, որ ճիշտ քայլ չի արել Աստծո հանդեպ, ինչպես նաև հանրության հանդեպ:
Լրագրողները ևս պահանջել էին ներողություն խնդրել իրենցից` նման վերաբերմունքի համար: Խորհրդարանի խոսնակ Սերգեյ Նարիշկինը խոսք է տվել, որ Էթիկայի հանձնաժողովը կզբաղվի այդ հարցով և համապատասխան կերպով կգնահատի իրավիճակը:
Սակայն, Ժիրինովսկու մամուլի ծառայությունը միջադեպը որակել է որպես սխալմունք և խոստացել, որ այդ հարցը կհարթի լրագրողների հետ: