Պուտինը երբեք կանգ չի առնի, եթե այսպես շարունակվի, ապա դուք ամեն ինչ կկորցնեք. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը և նշել, որ եթե նման գործողությունները շարունակվեն, ապա Ուկրաինան կկորցնի ամեն ինչ, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի:Այս մասին հայտնում է apsny.ge-ն:
«Վերցնելով Ղրիմը` ամեն ուկրաինացի կորցրեց 25% եկամուտ:Այնտեղ կա գազ, զբոսաշրջության մեծ պոտենցիալ, որն ամբողջությամբ չի օգտագործվել: Ներկա պահին ամեն ինչ վերցնում են: Խոսքը վերաբերվում է Արևելյան Ուկրաինային:Դժվար է նայել այն բանին, թե ինչպես են պատերազմից առաջ Ձեր զինվորական ղեկավարներն ասում, որ ռուսական բանակն այնքան ուժեղ է, որ պետք չէ նրանց հետ պատերազմել: Եվրոպայի ամենամեծ երկիրը պարզապես մասերի են բաժանում: Եթե այսպես շարունակվի դուք ամեն ինչ եք կորցնելու, քանի որ Պուտինը երբեք կանգ չի առնի»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով` ինքը բավականին մեծ թվով ընկերներ ունի Ուկրաինայում, ովքեր մեծ հայրենասերներ են:
«Թույլ տվեք այդ մարդկանց պաշտպանել իրենց երկիրը: Խայտառակություն է այն, որ 20 մարդ կարող է գրավել Դոնեցկի կառավարության շենքը: Դա պարզապես ամոթ է»,- ասել է Սաակաշվիլին: