«Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի մասնակիցներին է այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
Ինչպես հայտնի է այսօր «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները կրկին իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ կուտակային կենսաթոշակների: Վերջիններս դեմ են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների:
«Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի մասնակիցներն այս անգամ հավաքվել են նախագահականի դիմաց: Քիչ առաջ Նախագահական նստավարի դիմաց ակցիայի մասնակիցներին է այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վերջինս մտավ ցուցարարների մեջ, լսեց հավաքվածների պահանջները, ապա ասաց, որ տեղյակ է խնդրին, փորձելու է լուծում տալ դրան:
Ակցիայի մասնակիցները բղավում էին «հիմա, հիմա», «ամոթ», «դեմ եմ»: