Տիմոշենկոն ԱՄՆ-ի Կոնգրեսից ռազմական օգնություն է խնդրել
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Батькивщина» կուսակցության լիդեր Յուլիա Տիմոշենկոն ԱՄՆ-ի Կոնգրեսից ռազմական օգնություն է խնդրել:Այս մասին համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել կուսակցությունը:
«Ես դիմում եմ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին խնդրանքով, որպեսզի նրանք դիմեն համապատասխան քայլերի' Ուկրաինային օգնելու համար: Մասնավորապես պաշտպանեն երկրի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը: Ուկրաինային անհրաժեշտ է ցուցաբերել բազմակողմանի օգնություն: Հատկապես ցանկալի է օգնել ռազմական տեխնիկայով, որը կունենա հակատանկային և հակաօդային համակարգեր, ինչպես նաև օգնեն զինվորական անձնակազմի մարտունակությունը բարձրացնելու հարցում»,-հայտարարել է Տիմոշենկոն:
Բացի այդ, Տիմոշենկոն կարծում է, որ քառակողմ' Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան-ԱՄՆ հանդիպումն արդեն առաջին քայլն էր, որը ճիշտ ուղի նախանշեց հետագա գործողությունների համար: