Մոսկվայում բեռնատարը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա
Մոսկվայի հարավ-արևմուտքում` Պիլյուգինի փողոցի 17 դպրոցի տարածքում.
բեռնատարը վրաերթի է ենթարկել հեծանիվ քշող 8-ամյա աղջկա:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մանկական 1-ին հիվանդանոց: Այս մասին Интерфакс-ին հայտնել է Մոսկվայի ճանապարհային ոստիկանությունը:
Համաձայն LifeNews հեռուստաալիքի, բեռնատարը ոչ միայն խփել է երեխային, այլև թռցրել է նրան 10 մետր երկարությամբ:Հայտնում են՝ մեքենայի արագությունը այնքան մեծ է եղել, որ վարորդը չի կարողացել արգելակել:
Դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում: