Եվրախորհրդարանը դատապարտել է Սիրիայի հայաբնակ վայրերի վրա կատարած հարձակումը
Եվրախորհրդարանը դատապարտել է Սիրիայի հայաբնակ վայրերի վրա կատարած հարձակումը: Այս մասին հայտարարվել է երեկ' ապրիլի 17-ին: Ինչպես հայտարարել է Երախորհրդարանը' իշխանական և ընդդիմադիր զորքերի միջև տեղի ունեցած բախումը, այդ թվում նաև «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբերի հետ կապված տարրերի կողմից բռնությունները հանգեցրեցին նրան, որ Քեսաբում բնակվող բնակչության մեծ մասը լքի իր բնակավայրերը: Բնակավայրերը տեղակայված էին Սիրիայի և Թուրքիայի սահմանին: Այդ ընթացքում եղան նաև բազմաթիվ զոհեր: Այս մասին հայտնում է Regnum.ru-ն:
Եվրախորհրդարանը դատապարտում է' համարելով, որ խախտվել են մարդու իրավունքները: Դատապարտելի է համարվում նաև ահաբեկչական զանազան խմբերի գործողությունները, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների:
Եվրախորհրդարանը կոչ է արել Սիրիայի իշխանություններին ապահովել հանրույթների անվտանգությունը, ինչպես նաև նպաստել բնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր:
Եվրախորհրդարանը կոչ է անում նաև պատժել մեղավորներին ու պատասխանատուններին: