Հալեպում ականահրթիռային հարձակման զոհ է դարձել 40 խաղաղ բնակիչ
Սիրիայի Հալեպ քաղաքում ականահրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 40 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երեկ հաղորդվում էր, որ կրակի տակ են հայտնվել արևմտյան Մայսալուն, Սուլեյմանիա, Մայդան և Ջամիա ալ-Զահրա թաղամասերը:
Փոխանցվում է, որ 80 զոհերի մեջ կան նաև երեխաներ: Վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր:
Հայտնի է, որ քաղաքի մեծ մասը գտնվում է առանց էլեկտրականության: