Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի քիլլերը ունեցել է հայի արմատներ. նոր մանրամասներ
Հայաստանից Մոսկվա արտահանձնված ենթադրյալ ադրբեջանցի քիլլերը եղել է Ադրբեջանում ծնված հայ: Այս մասին հայտնում է oxu.az-ը:
Ադրբեջանցի այդ քիլլերը պատվերով սպանել էր Ղազախստանցի 52-ամյա ձեռնարկատիրոջը, ով ծնվել էր Լեռնային Ղարաբաղում:
Հանցագործությունից հետո քիլլերը դիմել էր փախուստի և եկել էր Հայաստան: Փոխանցվում է, որ 2004 թ. նա ստացել էր Ռուսաստանի քաղաքացիություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «БалтИнфо»-ն տեղեկություն էր տարածել, որ ծնունդով ադրբեջանցին, ով 2004թ. ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, Ռուսաստանի և Հայաստանի ոստիկանության համատեղ գործողությունների ընթացքում մերկացվել է սպանություն կատարելու պատվերի մեջ, և 2014թ.- ի ապրիլին ձերբակալվել է և տեղափոխվել ՌԴ: Ձերբակալվածը մեղադրվում է 2012թ. ապրիլին, Մոսկվայի Բեգովայա փողոցում պատվերով սպանություն կատարելու մեջ: