Ղարաբաղն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից. Ժիրինովսկի
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հերթական անգամ հանդես է եկել հայտարարությամբ, որ ԱՊՀ երկրները պետք է մտնեն Ռուսաստանի կազմի մեջ, ինչպես նաև դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
«Ես խոսում եմ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անունից: Մենք արդեն հարյուր անգամ խորհրդարանում պահանջել ենք ճանաչել Մերձդնեստրը: Քանի որ Մերձդնեստրի բնակիչները բազմիցս քվեարկել են, որ ցանկանում են ունենալ անկախ հանրապետություն և ցանկանում են մտնել ՌԴ-ի կազմի մեջ: Նույնը նաև Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան և Աբխազիան: Ահա Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցը լուծված է, ինչպես նաև Ղրիմինը, իսկ Ղարաբաղինը քիչ ուշ, քանի որ այն ամբողջությամբ կախված է մեզնից: Ապագան միայն դրանում է: Ինչ իմաստ կա, որ մենք նրանց պահում ենք, իսկ վերահսկու՞մը»,-ասել է Ժիրինովսկին:
Նրա խոսքով Ռուսաստանը` զրկված է վերահսկել ֆինանսները, որը նա հատկացնում է այդ քաղաքական սուբյեկտներին: