Յանուկովիչի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ուկրաինայի անվտանգության ծառայությունները հետախուզում են հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուլովիչի որդու՝ 40-ամյա գործարար Ալեքսանդրի նկատմամբ: Այս մասին հայտնում է dni.ru:
Փոխանցվում է, որ Ալեքսանդր Յանուկովիչը կասկածվում է փաստաթղթերի կեղծման մեջ: Ուկրաինայի Քրեական օրենսգրքի համաձայն՝ այդ հանցագործության համար նախատեսվում է 2-5 տարվա ազատազրկում:
Վիկտոր Յանուկովիչի ավագ որդին իրավապահների տեսադաշտից անհետացել է փետրվարի 23-ից: Նշվում է, որ ուկրաինական ԶԼՄ-ները Ալեքսանդր Յանուկովիչի ունեցվածքը գնահատում են 367-510 մլն ԱՄՆ դոլար: