ՍԴ-ի աշխատակիցներից գանձում են պարտադիր կուտակային վճարը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ ֆինանսական վարչությունը շարունակում է Սահմանադրական դատարանի աշխատակիցներից գանձել պարտադիր կուտակային վճարը։
ՍԴ հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ 1974թ.-ից այս կողմ ծնված աշխատակիցների աշխատավարձերից պահումներ արվել են և շարունակելու են արվել։ «Հունվարի 1-ից մինչ այս պահը պահումներ կատարել էինք, բայց ՊԵԿ-ին չէին փոխանցել։ ՍԴ ապրիլի 2-ի որոշումից հետո մինչ այդ կուտակված գումարները փոխանցեցինք ու փոխանցելու ենք մինչև սեպտեմբերի 30-ը»,- պարզաբանել է Չոփուրյանը։ Իսկ սեպտեմբերի 30-ից հետո՞, հարցրել է թղթակիցը։ «Նրանից հետո ո՞վ կարող է ասել։ Նայած, թե ինչպիսի փոփոխություններ կիրականացվեն, ինչ որոշումներ կլինին»,- պատասխանել է Չոփուրյանը»։
Առավել մանրամասն' «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: