Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինայի զինվորականերին զրահաբաճկոններ տրամադրել
Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինայի զինվորականերին զրահաբաճկոններ տրամադրել: Ուկրաինայի պաշտպանության նախարարության կողմից ստացվել էին տեղեկություններ, որտեղ նշված են եղել, որ այդ պաշտպանական միջոցները տրամադրվելու են որպես մարդասիրական միջոցներ:
Ուկրաինայի ԶՈւ իրային ապահովման վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Դովգուլյոկը ունեցած բրիֆինգի ժամանակ նշել է, որ այս պահին մեծ կարևորություն է ներկայացնում զինծառայողների զրահապաշտպանությունը:
Նա նաև իր խոսքում նշել է, որ նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանք օգնություն ցուցաբերեն: Այս խնդրանքների միջոցով Ուկրաինան առաջին օգնությունը ստացավ Ֆրանսիայից: