Ապրիլի 18 - ից սկսած, Ղրիմի բոլոր բնակիչները դառնում են ՌԴ քաղաքացի
Ապրիլի 18 - ից սկսած, Ղրիմի բոլոր բնակիչները դառնում են ՌԴ քաղաքացի: Չնայած այս հատուկ օրենքին, այնուամենայնիվ Ղրիմի թաթարները որոշել են պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը: Բայց Ղրիմի թաթարները նաև համաձայնել են ռուսական անձնագրեր ստանալ:
Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ղրիմի մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ջեմիլևը ունեցած բրիֆինգի ժամանակ հայտնել է, որ «օկուպացված տարածքի» մասին ընդունված օրենքը նախատեսում է, որ եթե մարդն ինքնուրույն չի գրել քաղաքացիություն ստանալու դիմումը, օկուպացումից հետո մեխանիկորեն պահպանում է Ուկրաինայի իր քաղաքացիությունը:
Այդ իսկ պատճառով էլ Ղրիմի թաթարները տրամաբանորեն կարծում են, որ օկուպացման վերացումից հետո առանց խնդիրների նորից կդառնան Ուկրաինայի քաղաքացիներ: