Պիկեն բախում է ունեցել պապարացիների հետ
Խերարդ Պիկեն՝ կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպանը, Իսպանիայի Գավաթի եզրափակիչ խաղից առաջ, որը տեղի էր ունեցել ընդդեմ Մադրիդի «Ռեալի», բախում է ունեցել պապարացիների հետ:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ընկերների հետ հանգստանալիս է եղել լողավազանում, երբ նկատել է իրեն նկարող լրագրողի: Նա վիճել է պապարացի-լրագրողի հետ, իսկ հետո կրքերը բորբորքվել են այնքան, որ բախմանը միջամտել են նաև լողավազանի անվտանգության աշխատակիցները:
Itar Tass - ի հաղորդմամբ, բախման արդյունքում լրագրողը ստացել է մի քանի կապտուկներ, իսկ Պիկեն վնասել է շրթունքը: Այնուհետև խաղի ժամանակ Պիկեն վնասվածքի պատճառով բաց է թողել այն: