Մի՞թե այդքան դժվար է հասկանալ հետևյալ պարզ իրողությունը
Մի թե այդքան դժվար է հասկանալ հետևյալ պարզ իրողությունը. Եթե իննը ճիշտ տեսակետ և գնահահատական ես ներկայացնում, բայց տասներորդի մեջ միտումնավոր կեղծիք ու սուտ ես հրամցնում, կամա թե՞ ակամա կասկածի տակ ես դնում նախորդ բոլոր ճշմարտությունների օբյեկտիվությունը: Այս առումով, մեր ընդդիմությունը հիանալի օրինակ է:
Տասնյակ ճիշտ քննադատություններով է հանդես գալիս իշխանություններին ուղղված: Բայց, եթե հեռատես լիներ, գոնե մեկ-երկու դրական բան կմատնանշեր, որոնք չեն կարող չլինել, իշխանության գործունեության մեջ: Եթե դրանք, իրականում չլինեին էլ, պետք է հորիներ, որպեսզի իր քննադատությունների իրապես ճշմարտացիությունն և օբյեկտիվությունը կասկածի տակ չդներ:
Արամ Հակոբյան. ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/aram.hakobyan.313