ԱՄՆ - ն զինվորականների համար կստեղծի անլար Wi - Fi
DARPA - ն՝ ԱՄՆ ՊՆ Հեռանկարային հետազոտական նախագծերի վարչությունը պատրաստվում է հետազոտական անօդաչու սարքերի հնացած տարբերակները օգտագործել այլ նպատակներով:
Նրանք նպատակ ունեն ընդլայնել հնացած տարբերակների գործառույթները: BBC - ի հաղորդմամբ, դրանք այն համակարգերն են, որոնք զինվորականներին մարտի դաշտում կապահովեն բարձր արագությամբ անլար Wi-Fi կապով: Նույն աղբյուրի հաղորդմամբ, այդպիսի համակարգեր առաջինը կստանան RQ-7 Shadow անօդաչուները:
Հասանելիության յուրաքանչյուր կետ կարող է զինվորականներին կապով ապահովել ընդհուպ մինչև 50 կմ հեռավորության վրա: Տեխնիկական մանրամասներ այս պահին դեռևս չեն հաղորդվում: Հետագայում ծրագրվում է կապի արագությունը հասցնել վայրկյանում 1 գբ-ի: