Խակասիայում 11 ամյա տղան փրկել է ընկերուհուն պեդոֆիլից
Ոստիկանները Խակասիայի հանրապետությունում բերման են ենթարկել տղամարդու, ով մեղադրվում էր երեխային բռնաբարելու փրձում: Երեխային ոտնձգություններից փրկել է իր ընկերը, փոքրիկ տղան հետևել է այլասեռված անձնավորությանը և որոշիչ պահին հետ քաշել նրա ճիրաններից իր ընկերուհուն:
Կալանքի տակ է Բոգրադի շրջանի 28 ամյա բնակիչը, ով արդեն դատված եղել է գողության համար: Քննիչները հարցաքքնել են կասկածյալին և կդիմեն նրան ձերբակալելու հայցով:
Ինչպես հայտնել են քննչական բաժնից, երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց հետ աշխատանքներ կտանեն հոգեբանները: