Ուկրաինան արգելել է 16-60 տարեկան միայնակ ռուս տղամարդկանց մուտքն իր երկիր
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը տեղեկացրել է ուղևորներին խիստ սահմանափակումների մասին, որ դրվել են ուկրաինական իշխանությունների կողմից` երկիր մուտք գործելու հետ կապված: Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունում նշում են, որ մուտքը երկիր արգելվում է մեծահասակ տղամարդկանց` մասնավորապես ՌԴ քաղաքացիներին , այն պատճառով, որ առկա է ահաբեկչության վտանգ :
Համաձայն պաշտոնական ծանուցման` երկիր մուտք գործել առանց հաստատող փաստաթղթերի կարող են միայն ՌԴ քաղաքացիներ իրենց ընտանիքներով և երեխաներով: Բայց բոլոր այն տղամարդկանց` 16-60 տարեկան, ովքեր գալիս են Ուկրաինա միայնակ, չի թույլատրվի հատել սահմանը: Այս անձանց անցագիր կտրվի միայն սահմանապահ խմբի ղեկավարի հատուկ թույլտվությամբ` ստուգումներ անցկացնելուց հետո բացառիկ դեպքերում, եթե նրանց մոտ լինի բարեկամական կապեր հաստատող փաստաթուղթ, այցի համար պատճառ հանդիսացած հարազատի մահվան կամ ծանր հիվանդության տեղեկանք` հաստատագրված իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից, տեղեկացնում է «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը:
Բացի այդ` արգելվում է մուտքը Ուկրաինա նաև Ղրիմի ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլի բնակիչներին:
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը խորհուրդ է տալիս վերը թվարկված կարգավիճակին համապատասխանող ուղևորներին ժամանակավորապես հետ մնալ Ուկրաինա ուղևորությունից: