Յացենյուկը Պուտինին մեղադրում է սաբոտաժի մեջ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ռուսաստանի իշխանություններին մեղադրում է Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների խափանման փորձի մեջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Բացի այդ` Յացենյուկը կարծում է, որ Մոսկվան պատասխանատու է Ուկրաինայի արևելքում բախումների ժամանակ զոհվածների համար:
«Ռուսաստանը միայն մեկ խաղ է խաղում՝ իրավիճակի հետագա սրում և սադրանքներ, քանի որ Պուտինը պաշտոնապես հայտարարել է, որ նպատակը ընտրությունները խափանելն է»,- ընդգծել է նախարարների կաբինետի ղեկավարը: