Ուկրաինայի նախկին վարչապետի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը գտնվում է հետախուզման մեջ՝ ծառայողական դիրքը չարաշահելու համար: Այս մասին "Интер" հեռուսատընկերության ելույթի ժամանակ հայտարարել էր Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկիին:
Նրա խոսքով՝ այժմ անցկացվում են Ազարովի ձերբակալության օպերատիվ-հետախուզական աշխատանքներ:
«Ազարովի նկատմամբ գործ է բացված, մասնավորապես՝ ծառայողական դիրքը չարաշահելու համար»,- հստակեցրել է Մախնիցկին: