Տիմոշենկոն առաջարկել է Ուկրաինայի արևելքում արտակարգ դրություն սահմանել
«Բատկիվշչինա»-ի առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն առաջարկել է երկրի արևելյան շրջաններում արտակարգ դրություն սահմանել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Տիմոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի բանակը պատրաստ չէ ժամանակակից պատերազմ վարել:
Փոխանցվում է, որ Տիմոշենկոն իշխանություններին խորհուրդ է տվել անհապաղ սկսել ռազմական դիմադրություն պատերազմին, որը իրենց հայտարարել է Ռուսաստանը:
Նրա կարծիքով՝ արտակարգ դրությունը Կիևին թույլ կտա արևելյան շրջաններում օգտագործել բանակը: