Սլովյանսկում ցուցարարները պատանդ են վերցրել լրագրողի
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկում ռուսամետ ակտիվիստները պատանդ են վերցրել ուկրաինացի լրագրող Սերգեյ Լեֆտերային: Այս մասին հայտնում է «РБК-Украина»-ն՝ հղում անելով «Открытый диалог» հիմնադրամին:
Հիմնադրամի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 16-ին: Ցուցարարները լրագրողին շփոթել են «Աջ սեկտորի» անդամի հետ և նրան մեղադրել են լրտեսության մեջ:
Փոխանցվում է, որ լրագրողը այժմ գտնվում է Կարլ Մարքսի փողոցում գտնվող նկուղներից մեկում: Նրա առողջական վիճակի մասին ոչինչ չի փոխանցվում: