Իրաքի հյուսիսում գրոհայինների կողմից կատարած ահաբեկչության ժանակ զոհվել է 13 զինվորական
«Իրաքի և Լևանտայի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Իրաքի հյուսիսում հարձակում է գործել զինվորական բազայի վրա: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հարձակման հետևանքով զոհվել է 13 զինվորական և 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փոխանցվում է, որ զինվորական բազան գտնվել է 40 կմ հեռավորության վրա՝ Մոսուլի քաղաքից: Գրոհայինները կրակ էին բացել բազայի վրա մի քանի ուղղություններից:
Հայտնի է, որ մոջահեդները այրել էին զրահամեքենաներ, որպեսզի զինվորականները հնարավորություն չունենային լքելու ռազմական բազան: