«ՀայՌուսգազարդ»-ի պատճառով 8 հոգանոց ընտանիքը մնացել է փողոցում (լուսանկարներ)
Կառավարության շենքի առաջ այսօր իրնենց ամենատարբեր խնդիրներով հանդես եկան ՀՀ քաղաքացիները , որոնց մի մասն աջակցության հույս ուներ նորանշանակ վարչապետից, իսկ մյուս մասը բողոքում էր, թե ինչու Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, չէ՞ որ խոստացել էր լուծում տալ իրենց խնդիրներին:
Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչը տուժել է գազատարի պայթունի պատճառով, որը իրենց տան հետ որևէ կապ չի ունեցել: 8 հոգուց բաղկացած ընտանիքը վարձով է ապրում, սակայն ոչ միշտ է կարողանում վճարել վարձերը :
«Ամեն տեղ դիմել ենք, նույնիսկ նախագահին, «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, բայց ոչ մի աջակցություն չենք ստացել: Միայն մարզպետարանն է 50.000 դրամ տվել և վերջ: Թեև առաջին անգամ ենք Կառավարության շենքի առաջ խնդրանք-պահանջով հանդես գալիս, սակայան հույս ունենք, որ որևէ աջկցություն կստանանք»,- ասաց ընտանիքի անդամներից մեկը:
Անօրինական գազի հետևանքով ընտանիքի 27-ամյա որդին հաշմանդամ է դարձել, իսկ 8 հոգանոց ընտանիքը անտուն է մնացել:
Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը լսեց ընտանիքի պահանջը, և խոստացավ հնարավորինս շուտ օգնել նրանց:
Տեսանյութը՝ շուտով:
Կարինե Գևորգյան