Մոսկվայում ապրիլի 24-ին հայերը ցույց կկազմակերպեն
Մոսկվայում ապրիլի 24-ին տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության դեմ հանցանք» ցույցը: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Ցույցի մասնակիցները Թուրքիայից պահանջելու են, որպեսզի նրանք ընդունեն, որ 1915թ. տեղի է ունեցել Ցեղասպանություն:
Փոխանցվում է, որ ցույցին մասնակցել են նաև ՌԴ Պետդումայի խմբակցությունների ներկայացուցիչները, քաղաքագետներ և Մոսկվայում ազգային համայնքների ներկայացուցիչները: