Ղրիմի ինքնապաշտպանական ուժերի մեջքին կանգնած են եղել հենց ռուսական զորքերը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադմիրի Պուտինն, ինչպես հայտնի է, այսօր ուղիղ եթերով պատասխանում է քաղաքացիների հղած հարցերին: Այս անգամ ՌԴ նախագահին կարող են նաև հարցեր հղել ղրիմցիները:
Անդրադառնալով Ղրիմին` ՌԴ նախագահը նշեց, որ Ղրիմի ինքնապաշտպանական ուժերի մեջքին կանգնած են եղել հենց ռուսական զորքերը: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Նախագահի խոսքով` այլ կերպ հնարավոր չեր օգնության ձեռք մեկնել ղրիմցիներին և հասկացնել, որ ռուսները ղրիմցիների կողքին են: Միակ ելքը ռեֆերենդումն էր:
Պուտինը նաև խոստացել է հատուկ ուշադրություն դարձնել սևծովյան նավատորմին: Դրա համար կմշակվի հատուկ ծրագիր: