Հայաստանը միջազգային գրավոր որևէ պարտավորություն չունի, որ գենդերային հավասարության մասին օրենք ընդունի. Արման Բոշյան
«Հայաստանի վրա տնտեսական ճնշումներ են կիրառել, որպեսզի ընդունվի գենդերային հավասարության մասին օրենքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը:
Նրա խոսքով` Հայաստանը միջազգային գրավոր որևէ պարտավորություն չունի, որ գենդերային հավասարության մասին օրենք ընդունի:
Իրենց պահանջն այն է, որ նմանատիպ օրենքներ չպետք է ընդուվեն, այլ գոյություն ունի բանավոր պարտավորություն:
Բանախոսը նշեց նաև, որ այս ամենը մեկ նպատակ ունի` ստեղծել մի անառողջ իրավիճակ, որը քաղաքացիներին կդարձնի կառավարելի: Իրենք անցած տարի կանխեցին և թույլ չտվեցին, որ դպրոցներում նման գաղափարախոսություն մտնի: