Հայաստանում բանտարկյալները ասեղներ են կուլ տվել. ադրբեջանական մամուլ
Երևանում երեկ և այսօր երկու բանտարկյալ կուլ են տվել ասեղներ: Այս լուրը իսկույն տեղ է գտել ադրբեջանական լրատվամիջոցներում, մասնավորապես, Vesti.Az կայքը գրում է. «Երևանի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Գևորգյանը կատարել է երկու օր առաջ տված իր խոստումը և կուլ է տվել ասեղ: Գևորգյանը վաղուց պահաջում է, որպեսզի վիրահատության միջոցով նրա ստամոքսից հեռացնեն մեխը, որը նա կուլ էր տվել ի բողոք հետաքննչական նախապատրաստական գործողությունների: Սակայն քրեակատարողական հիմնարկը չի արձագանքել նրա պահանջարկին:
Ապրիլի 14-ին նա նամակ էր ուղարկել Նուբարաշենի ղեկավարությանը, որ եթե նրանք չկատարեն իր պահանջը, ապա նա ապրիլի 16-ին ասեղ կուլ կտա: Եվ ահա ապրիլի 16-ին նա իր բանտախցում իրագործեց իր խոստումը:
Տեղեկացնենք նաև, որ այսօր ՔԿՀ-ից դատարան տեղափոխվող ավտոմեքենայի մեջ կալանավորներից մեկը` Դավիթ Թամրազյանը, ևս ասեղներ է կուլ տվել»:
Հ.Գ. Արդեն ամենևին զարմանալի չէ, որ Ադրբեջանն առիթը բաց չի թողնում ներկայացնելու մեր թույլ կողմերը, ինչն էլ ապացուցում է, որ նրանք ամեն վայրկյան հետևում են հայկական մամուլին: Ուստի պետք է ավելի զգոն լինել և թշնամուն «ուրախացնելու» առիթներ չտալ: