Ուկրաինական զինյալներն ազատ են արձակել «Россия» հեռուստաընկերության լրագրողներին
Ուկրաինական զինյալներն ազատ են արձակել «Россия» հեռուստաընկերության նկարահանող խմբին: Այս մասին հայտնում է «Россия 24»-ը:
Երեկ երեկոյան հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ձերբակալել են նկարահանող խմբին՝ հատուկ թղթակից Եվգենի Ռեշետնովի գլխավորությամբ:
Փոխանցվում է, որ լրագրողների հետ կապը ընդհանտվել է, երբ նրանք գտնվել են Խարկով շրջանում: