Սիրիայի ապստամբներն իշխանություններին մեղադրել են քիմիական զենք օգտագործելու մեջ
Սիրիայի ապստամբները երկրի նախագահ Բաշար Ալ Ասադին մեղադրել են Դամասկոսում քիմիական զենքի օգտագործման մեջ: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Սիրիայի ապստամբները հայտնել են, որ այս ամսվա մեջ արդեն 4-րդ անգամ է, ինչ իշխանություններն օգտագործում են քիմիական զենք:
Փոխանցվում է, որ ապստամբները YouTube-ում տեղադրել են տեսանյութ, որտեղ բժիշկները օգնություն են ցուցաբերում 4 մարդու, ովքեր, ենթադրվում է, թունավորվել են գազից: Տեսանյութում հնչող ձայնը ասում է, որ Ասադի ուժերն օգտագործել են թունավոր գազ: