Արդյո՞ք հայուհին կդառնա Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարի Օ'Ֆարելլայի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում դիտարկվում են երկու հնարավոր թեկանածուներ` գանձապահ՝ Մայք Բերդը և տրանսպորտի նախարար՝ Գլեդիս Բերեջիկլյանը: Այս մասին գրում է «The Canberra Times»-ը:
Փոխանցվում է, որ այս փուլում գանձապահ Մայք Բերդը համարվում է հիմնական թեկնածուն: Լինելով ձախակողմյան` նա վայելում է աջակողմյանների աջակցությունը շնորհիվ իր դիրքորոշման` պետական ակտիվների հարցում: Իսկ տրանսպորտի նախարար Գլեդիս Բերեջիկլյանն արդյո՞ք կառաջադրի իր թեկնածությունը, դեռևս անհյատ է: Փոխանցվում է, որ նա միշտ եղել է լավ հարաբերությունների մեջ Օ'Ֆարելլայի հետ և հայտնել է, որ դեռևս պետք է մտածի:
Նշվում է, որ Բերեջիկլյանն ունի հայի արմատներ: Նրա ծնողները 1960 թ. ծանոթացել են Ավստրալիայում: