Թիվ 17 դպրոցի տնօրենն աշխատանքից հեռացվել էր Թոխմախի Մհերի ջանքերով
«Հրապարակ» թերթը գրում է. Էրեբունի համայնքի թիվ 17 դպրոցի նոր տնօրենը՝ Լիլիթ Թևանյանը, որոշ լուրերով, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի մտերիմներից է: Մուրադյանը, ով ՀՀԿ ցուցակում հայտնվել է Մհեր Սեդրակյանի հետ իր կապերի շնորհիվ, նույն կապերը գործադրել է տնօրեն նշանակելու համար: Հիշեցնենք. սա այն դպրոցն է, որի նախկին տնօրենը հեռացվեց Մհեր Սեդրակյանի ջանքերով: Այն երեխան, որին տնօրենի դիտողությունը, բջջայինով խոսելու համար, ծանր նստեց վերջինի վրա, ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի քրոջ որդին է, իսկ Ղազարյանը՝ Մհեր Սեդրակյանի որդու ընկերը:
Առվել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: