Ծառուկյանը որոշել է ակտիվ քաղաքականություն վարել. վերջինս հանդիպելու է ԵՄ դեսպան հետ
«168 Ժամ» թերթի տեղեկություններով՝ վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ընդունելու է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային:
ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցելու են նաև ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ էլ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Առավել մանրամասն` «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: