ՕԵԿ-ը լքեց կոալիցիան
ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը քիչ առաջ ընթերցեց ՕԵԿ քաղխորհրդի կայացրած որոշումը՝ իշխող կոալիցիայի կազմից դուրս գալու մասին:Վերջինս նաև հայտնեց, որ ՕԵԿ քվոտայով նախարարները՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դուրս են եկել ՕԵԿ-ից` դադարեցրել են իրենց անդամակցությունը «Օրինաց երկրին»: «Օրինաց երկիր» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մաս կազմել կոալիցիային: