ՃՏՊ Երևան-Ապարան ավտոճանապարհին
Ապրիլի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Երևան - Ապարան հատվածում` Աշտարակ քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2108» մակնիշի 33 ՕՕ 386 (վարորդ` Թ. Կ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 21 TT 810 պետհամարանիշների (վարորդ` Խ. Գ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1954 թ. ծնված Գ. Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: