ՀՀ-ում անտանելի վիճակ է, քանի որ ժողովուրդը դեպորտացվում է երկրից. Աշոտ Մանուչարյան
«1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ապա դրան հետևեցին Սումգայիթի դեպքերը, Կենտրոնական կառավարությունը մեղադրում էր շարժման գործիչներին էքստրեմիզմի մեջ և տարբեր սանկցիաներ կիրառում: Երկրի կրիմինալի կողմից նամակ ստացանք: Հիմա կրկին նույն վիճակում ենք, կրկին նամակ ենք ստանում, բայց այս անգամ ուղերձի բովանդակությունը հակառակն է՝ կողոպուտը շարունակվելու է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական-հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով` ՀՀ-ում ստեղծված են անտանելի պայմաններ, և ժողովուրդը դեպորտացվում է երկրից:
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին խոսելիս Աշոտ Մանուչարյանը նշեց, որ դրանով ոչ կբարձրացվի Կառավարության հանդեպ ժողովրդի վստահությունը, ոչ էլ որևէ փոփոխության կհանգեցնի: