Սամվել Ֆարմանյանը՝ Սփյուռքի նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ մարզպե՞տ
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հնարավոր է փոխարինի Քեսաբի կողմերում «կռված» Սամվել Ֆարմանյանը, որն այս օրերին, ըստ որոշ լուրերի, զբաղված է Հովիկ Աբրահամյանի իմիջով: Հակոբյանին, ըստ նույն աղբյուրների, կնշանակեն Գեղարքունիքի մարզպետ:
«Հստակ որոշված է' Դավիթ Հարությունյանը կդառնա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ' փոխարինելով Վաչե Գաբրիելյանին: Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը կմնան իրենց պոստերում, ի դեպ, ՀՀԿ վերջին ԳՄ-ից հետո շատերն են նկատել, որ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Աշոտյանի հետ, թե ինչի շուրջ' չգիտեն: Աբրահամյանը մեկ այլ հստակ ցանկություն էլ ունի' Դավիթ Լոքյանին կարգել փոխվարչապետ, եթե դաշնակցականները մտնեն կոալիցիա»:
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: