ՕԵԿ-ը նեղացած է. Արթուր Բաղդասարյանը կարծես իրերն է հավաքում աշխատասենյակից
«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ ակտիվ պայքար էր գնում վարչապետի պաշտոնի համար տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, ակնհայտ դարձավ մինչև նոր վարչապետի նշանակումը։ Այդ ակտիվ մասնակիցներից էին նաև ՕԵԿ-ականները, և հայտնի է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկել է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։
Սակայն եղավ այն, ինչ արդեն եղավ, և ըստ շրջանառվող լուրերի, ՕԵԿ-ն այս օրերին կիսանեղացածություն է դրսևորում և թաքուն պահում որոշումները՝ կմնա՞ կոալիցիայում, թե՞ ոչ։ Ինչևէ, ըստ որոշ լուրերի՝ Արթուր Բաղդասարյանը կարծես իրերն է հավաքում աշխատասենյակից»։
Առավել մանրամասն' «Իրավունք» թերթի այսօրվա համարում: